ԿԽՄԿ-ն կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջնորդությամբ՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացների ուղղությամբ պատվիրակության կողմից ցուցաբերվող աջակցությանը:
Եվս մեկ անգամ առանձնահատուկ նշվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում՝ մարտական գործողությունների անցկացման տարածքներում, ռուսական խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ պատվիրակության միջնորդությամբ, դեռևս անհայտ գտնվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման և փոխանակման աշխատանքների իրականացման կարևորությունը:
ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհավորել է Վ.Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ պատվիրակությունը, իր իրավազորությունների շրջանակներում, կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը վերոնշյալ գործընթացի կազմակերպման ուղղությամբ:
Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում տիկին Մեյթրոյի գործունեությունը և պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին մաղթել արգասաբեր աշխատանք՝ հետագա առաքելության ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՄԻՊ
- «Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
- ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից գերիների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր
- Զինդատախազը քննարկել է գերեվարված հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը
- Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է Պուտինին
- Գերիների և անհետ կորածների հարցերով ուղիղ պատասխանատվությունը հենց Հայաստանի կառավարությանն է. Թաթոյան
- Լուրերը, թե հայ գերիների թիվը հասնում է 150-ի, կեղծ են. Զառա Ամատունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան