1,1 միլիոն ռուսաստանցի տուգանվել է համաճարակի սահմանափակումները խախտելու համար
Համաճարակի սկզբից ի վեր ՌԴ ոստիկանության աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել ավելի քան 1,1 միլիոն մարդու՝ կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանված սահմանափակումները խախտելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից: Ներքին գործերի նախարարությունն առաջին անգամ է հրապարակել այս վիճակագրությունը:
«Ոստիկանության աշխատակիցները՝ բարձր նախազգուշացման, կարանտինի, ինքնամեկուսացման հաստատված ռեժիմները չպահպանելու փաստերով վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել են ավելի քան 1,1 միլիոն արձանագրություն»,- հայտնել է ՆԳՆ-ն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցմանը:
Ռուսների ճնշող մեծամասնությունը (976.9 հազ.) քրեական պատասխանատվության են ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.6.1. հոդվածով («Արտակարգ իրավիճակներում վարքագծի կանոններին չհամապատասխանելը կամ դրա առաջացման սպառնալիքը»), որը նախատեսում է տուգանք 1000 ռուբլու սահմաններում:
Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր, ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի, գրանցվել է 2,215,533 վարակման դեպք, բուժվել է 1,712,174 մարդ, մահացել է 38,558-ը: ՌԴ կառավարությունը գործարկել է stopcoronavirus.ru ռեսուրսը երկրում իրավիճակի մասին տեղեկացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին