Ռուբեն Մխիթարյան. Հաշվեք ձեր ամեն նամակը փամփուշտ ու զրահաբաճկոն է մեր տղաների համար
«Գերի ընկած, իրենց որդիների մարմինները չստացած, անհետ կորած զինվորների ծնողները պետք է իմանան, որ մենակ չեն մնացել իշխանության հետ։ Այն իշխանության հետ, որն այսօր բացարձակապես ոչինչ չի անում»,- Ազնավուրի անվան հրապարակում մտավորականների հավաքում հայտարարարեց գյումրեցի ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Նա ասաց՝ ամեն ինչ պետք է անել, որ գերիներին վերադարձնենք։
«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանն այս ամենը չվերածի իր համար ցանկալի շոուի։ Մենք բոլորս հոգնել ենք թե այստեղի, թե այնտեղի շոուներից։ Մեր տղեքի կյանքը շոուի չպետք է վերածվի»,-ասաց Մխիթարյանը՝ կոչ անելով ակտիվ լինել, բավ է ձայներս կտրենք։
Ռեժիսորն ընդգծեց՝ ֆեյսբուքյան ստատուսով պատերազմ չեն հաղթում, ստատուսով զինվորներին հետ չեն բերում։
«Ամեն րոպեն, ամեն ժամը գերկարևոր է։ Այո, հենց այս պահից մեր հայրենակիցները թող միջազգային կազմակերպությունների, այլ կառավարությունների մեյլերին նամակներ գրեն, օրը հինգ հատ գրեք, տասը հատ գրեք, քսանը գրեք։ Հաշվեք ձեր ամեն մի նամակը մի փամփուշտ է, հաշվեք ձեր ամեն մի նամակը մի զրահաբաճկոն է մեր տղեքի համար»,- ասաց նա։
Նրա խոսքով, առաջիկայում երթեր կլինեն։
«Ժողովուրդ, եկեք տասը օր գործի չգնանք, ի՞նչ գործ։ Սա է մեր գործը։ Էդ երեխեքին հետ բերելն է մեր գործը։ Տասը օր նույն օրը, նույն ժամին կհելնենք, կքայլենք, սկզբից 1000 հոգով կքայլենք, հետո 10 հազար, 20 հազար...։ Մեր տղեքը պետք է հետ գան, թող հետ գան, ջհանդամը սրանք... մեր տղեքը հետ պիտի գան»,- ասաց Մխիթարյանը։
Պատերազմում վիրավորում ստացած Էմանուել Մանուկյանն էլ իր խոսքում ընդգծեց, ամեն րոպեն, ամեն վայրկյանը կարևոր է հայ զինվորի, նրա կյանքն ու առողջությունը փրկելու համար։
«Ինձ համար ծանր է ամեն օր տեսնել տառապող զինվորների։ Պետք է ամեն քայլ անել»,- ասաց նա՝ կոչ անելով վիրավոր մյուս զինծառայողներին ևս խոսել։
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
- Արմեն Գրիգորյան. Արթնացեք, պահը կրիտիկական է
- «Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
- Սամվել Խալաթյան. Եվ որտեղի՞ց քեզ այս հնազանդ խեղճությունը, հա’յ
- Նիկոլ Աղաբաբյան. Նիկոլ Փաշինյան սրիկային, անգրագետ շիզոֆրենիկին պետք է գահընկեց անել
- Քաղտեխնոլոգ. Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ նստած է աթոռին, ուրեմն մենք չունեն 90-ականների ժողովուրդը, զինվորականը, մտավորականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին