Սենոր Հասրաթյան. Չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա, ես զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Այս ամեն կատարվածի համար ես չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա, ես զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա: Առաջինին ճանաչում եմ այնքանով, որքանով նա հասցրեց իրեն դրսևորել երկրի վարչապետի պաշտոնում: Ասել է թե՝ չեմ ճանաչում...
Իսկ ահա Արցախի նախագահի պարագայում ամեն ինչ այլ է, որովհետև երբևէ մտքովս չէր անցնում, որ պատերազմում եղբայր կորցրած, ազատագրական մարտերում ընկերություն վաստակած և, վերջապես՝ համաժողովրդական քվեարկությամբ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի բարձր պաշտոնն զբաղեցրած արցախցին կարող էր այնքան անպատիվ խոնարհվել նույն այն թշնամու առաջ, որը ժամանակին ծնկաչոք խոնարհումով էր ընդունել իր մարտիրոսված եղբոր կերտած հերոսական հաղթանակը...»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան
- Ցավալի է՝ մենք պարտվեցինք ոչ միայն մարտադաշտում, այլև տեղեկատվական պատերազմում. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Չէի պատկերացնում, որ իշխանությունը կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...
- Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Շուշիում, դավադրություն էր ինքներս մեր դեմ. Սենոր Հասրաթյան
- Սա է փրկության տանող միակ ճանապարհը. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ