Տիգրան Աբրահամյան. Ակնկալիքս է, որ պաշտպանության նախարարը հրապարակային խոսք կասի
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պաշտպանության նախարարը շատ է լուռ։ Եթե իր նշանակումը լիներ 5-6 ամիս առաջ, կմտածեի, որ նոր է նշանակվել՝ դեռ կխոսի, բայց այս փուլում, երբ իրադարձությունները շատ արագ են զարգանում, նա պետք է արագ գործի։
Այնպես էլ չէ, որ գործընթացներից դուրս է եղել՝ վարչապետի զինված ուժերի հարցերով խորհրդականն էր։ Պետք է որ մարզավիճակում լինի։
Ակնկալիքս է, որ նա հրապարակային խոսք կասի՝ հասկանանք, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին, ինչ կուրս է վերցրել, ինչ առաջնահերթություններ է առանձնացրել և ինչ ուղղություն է վերցրել։
Հասկանում եմ, որ այս կառավարությունը քաղաքական ատումով երկար կյանք չունի, սակայն ՊՆ-ի դեպքում ամեն օրը նշանակություն ունի»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ձերբակալությունների համար
- Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին. Կանխելու փոխարեն դուք եք ինքնաոչնչացման ռեժիմ միացրել
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, հեռանալդ առաջին հերթին քեզ է պետք, հասկացի
- Տիգրան Ավինյանը գրասենյակի աշխատակիցներին պարգևավճար տալու որոշում է ստորագրել
- Օր չկա, որ Ալիևը քեզ ծաղրի առարկա չդարձնի, իսկ դու խոսելու տեղ չունես․Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին