Պաշտպանության նախարարը ծնողներին ասել է՝ բացառվում է զորքը դուրս հանել, բայց կլինի արձակուրդ
«Ասացի՝ պարոն նախարար, հստակ պատասխան տվեք, մեր երեխաները գալո՞ւ են Հայաստան ծառայութունը շարունակելու, ասաց՝ ոչ, գալու են արձակուրդ, այնուհետև այնտեղ գնալու են ծառայությունը շարունակելու»,- ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքը նախարարության դիմաց հավաքված Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների ծնողներին փոխանցեցին նրա հետ հանդիպումից դուրս եկած ծնողներից մեկը:
Վերջիններս հայտնեցին, որ նախարարությունում կդիտարկեն նաև փուլային տարբերակով Հայաստանի և Արցախի զինծառայողների «սմենափոխության» տարբերակը:
Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են, որ իրենց երեխաները տեղափոխվեն Հայաստան, քանի որ նրանց անվտանգությունը բավարար չափով ապահովված չէ:
Հանդիպման մասնակիցները հավաքվածներին փոխանցեցին պաշտպանության նախարարի խոսքը, որ զինծառայողներն այնտեղից դուրս չեն բերվելու, քանի որ այդ դեպքում հավանական է պատերազմի վերսկսումը:
«Ինչ որ մնում է այնտեղից բոլոր մեր զորքերն հանելուն՝ ասաց, որ բացառվում է»,- նախարարի խոսքերը փոխանցեց հանդիպման մասնակից ծնողներից մեկը:
Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին դեկտեմբերի 1-ից կսկսեն արձակուրդներ տալ:
Ծնողների հարցին, թե արդյո՞ք ապահովում են անվտանգությունը, որպեսզի դիվերսիոն խմբերը չմտնեն դիրքերը և զինծառայողներ գերի վերցնեն, Վաղարշակ Հարութունյանը ասել է, որ 100 տոկոսվ երաշխավորում է:
«Ժողովուրդ, թուրքի վրա վստա՞հ ենք»,- ներկաներին դիմեց ծնողներից մեկը և լսելով «ոչ» պատասխանը շարունակեց. «Էլ ինչպես կարող է մեր համար գարանտ կանգնի պաշտպանության նախարարը»:
Հանդիպման մասնակից ծնողները երկրորդ անգամ են պնդել, թե արդյո՞ք նախարարը երաշխավորում է, որ թուրքերի դեիվերսիոն խումբը չի մտնի հայկական դիրքեր:
«Կարող է Երևան էլ մտնի»,- նախարարի այս պատասխանը փոխանցեց հանդիպման մասնակից ծնողը:
Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ կիրակի օրը նույնպես կարող է հանդիպել ծնողների 5 ներկայացուցչի հետ այդ հարցերին վերջնական պատասխան տալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին