Պաշտոնական. Հայ զինծառայողների գերեվարում երեկ չի եղել
Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը «հերքում» խորագրով մեկնաբանություն է տարածել հայ զինծառայողների գերեվարման նոր տեսանյութի վերաբերյալ։
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է: Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։
Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Իսկ թե երբ է տեղի ունեցել տվյալ տեսանյութում երևացող գերեվարումը, ո՞ր ուղղությամբ, ո՞ր բնակավայրում, պետական մարմինները լռում են՝ սևեռվելով «երեկ» բառի վրա։
Ավելի վաղ Panorama.am-ը հայտնել էր, որ Թելագրամի ադրբեջանական ալիքներից մեկն այսօր հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ երևում են ձեռքերը հետևում կապած մի քանի զինվորներ։ Ըստ այդ աղբյուրի, 12-13 հայ զինծառայողներ են գերի վերցվել։ Նրանց հարվածներ հասցնելով, զինված ուղեկցում են ադրբեջանցի զինծառայողները։
Հայ զինծառայողների գերի ընկնելու վերաբերյալ տեսանյութի իսկությունը, մանրամասները ճշտելու համար Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանից։ Նա հեռախոսազանգերին չպատասխանեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին