Քաղաքական 10:33 28/11/2020 Հայաստան

Արթուր Գրիգորյան. Վախենամ «հպարտ» պարոնին պարզապես ասել են՝ հանգիստ վեր ընկիր տեղդ, ոնց ասենք, էնպես է

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարության ղեկավարն այսօրվա իր ուղերձում նշեց, որ Սոթքի հանքավայրը կիսով չափ մտնում է Ադրբեջանի տարածքի մեջ և որպես սա հիմնավորող փաստարկ նշեց GPS համակարգով սահմանի կոորդինատների տեղաբաշխավածությունը։ Իրականում, ըստ այդ կոորդինատների՝ Սոտքի հանքավայրի մոտ մեկ քառորդն է գտնվում մեր տարածքում։

Այդ ուղերձից առաջ բնական պաշարների շահագործման հարցերով պատասխանատու՝ փոխնախարար Լիլյա Շուշանյանը առնվազն ֆեյսբուքյան էջով պարզաբանել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև երբևէ պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել։ Սոթքի հանքավայրի վերաբերյալ Խորհրդային տարիներին պաշարները հետախուզվել և գնահատվել են 3 անգամ՝ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի կողմից, բոլոր հանքային մարմիններով՝ հաստատվելով ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից։

Ընդ որում, պաշարների հաստատման արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Հանքավայրի շահագործման իրավունքը տրված է եղել հայկական պետական АРМЗОЛОТО ընկերությանը, վերամշակվել Արարատի ֆաբրիկայում։ Սրան գումարենք պաշտոնական դեմարկացիայի բացակայությունը և կստանանք այն, ինչը պետք է լիներ կամ լինի մեր պաշտոնական դիրքորոշումը»։

Իմ կողմից ավելացնեմ նաև, որ դեռևս 2017թ․ մարտ ամսին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (EITI) կոչվող միջազգային նախաձեռնությունը, որի անդամներ են 50-ից ավելի պետություններ, հաստատել է Հայաստանի անդամակցությունը այս նախաձեռնության կազմում։ Այդ անդամակցության դեմ Ադրբեջանը ներկայացրել էր առարկություն, որի հիմքում ընկած էր նաև Հայաստանի կողմից Սոտքի հանքավայրի շահագործման հանգամանքը, որն ըստ ադրբեջանական կողմի իբր հանդիսանում էր իրենցը։

Հայաստանի անդամակցությունից հետո EITI-ի մեր թիմի անդամները կատակում էին, որ այս որոշման համար արտաքին գործերի նախարարությունը պետք է մեզ պաշտոնական շնորհակալական նամակ ուղարկի՝ Ադրբեջանի փաստարկները հեղինակավոր միջազգային կառույցում ջարդելու համար։ Ի դեպ, ներկայումս EITI-ի հայաստանյան խմբի նախագահը փոխվարչապետ Ավինյանն է։

Այսքանից հետո հարց՝ կառավարության ղեկավար Փաշինյանը տեղակ չէ՞ ոլորտի պատասխանատու փոխնախարարի փաստարկների հետ։ Փոխվարչապե՞տն էլ տեղյակ չէ իր «նախագահած» կառույցի աշխատանքներից, որն իրենից առաջ Սոթքի հարցով սկզբունքային դիվանագիտական հաղթանակ է տարել Ադրբեջանի նկատմամբ։ Կառավարության ղեկավարը պատկերացնու՞մ է արդյոք, թե ինչպիսի ֆինանսական պահանջներ է Ադրբեջանը ներկայացնելու Հայաստանին (ֆիքսենք՝ Սոթքը Արցախի կողմից չի շահագործվել, այլ հենց Հայաստանի)։

Այստեղ խնդիրն ինձ համար այդ հանքավայրը պահելը չէ՝ Հայաստանի ոչ մի հանքավայր էլ իրականում մեզ չի պատկանում։ Ինչ-որ Տրոցենկո, Տրոիցկի ու նմանատիպ անուններով մարդիկ են շահույթը ստացել՝ մեզ նետելով ողորմելի փշրունքներ, բայց Ադրբեջանը դրանք էլ է մեզանից պահանջելու։

Ի՞նչ անուն տալ GPS-ով միջպետական սահման որոշող այսպիսի պրիմիտիվ կառավարմանը՝ ոչ կոմպետե՞նտ, խայտառա՞կ ոչ կոմպետենտ․․․ Վախենամ «հպարտ» պարոնին մարդիկ պարզապես ասել են՝ հանգիստ վեր ընկիր տեղդ, ոնց ասենք, էնպեսա։ Տո անգամ չենք էլ ասի, կանենք՝ կտեսնես։ Դրա համար էլ ադրբեջանցիները Սոտք մտնելիս արհամարհանքով հրաժարվում էին մերոնց հետ նույնիսկ խոսել ասելով՝ մենք ռուսների հետ կպայմանավորվեք։ Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}