
Արման Աբովյան. Չեմ բացառում, որ արցախցիների դեմ գրառումներ անողները ադրբեջանական գործակալներ են
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գրում է.
«Ատելության,պառակտման անբարոյական և թուրքամետ գրոհ է սոցիալական ցանցերում արցախցիների հանդեպ։ Արդեն որերորդ անգամ աչքովս ընկնում են հիմար գրառումներ, որտեղ օրինակ ինչ-որ ազգադավ ստահակներ մեղադրում են արցախցիներին, թե ինչու են վերջիններս ջերմ ընդունում ռուս խաղաղապահներին և այս կարգի լիքը հիմար բաներ։
Ուրեմն ֆիքսենք հստակ` այն մարդիկ, որոնք միտումնավոր բացասական առումով կիսում են հայերին ծննադավայրի առումով, իրենք միանշանակ թուրքական հակահայկական քաղաքականության ջատագովներ են, և ես չեմ բացառում ,որ դրանք ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալներ են»։