Արսեն Բաբայանը՝ Սասուն Խաչատրյանին. Գոշն իր դատաստանագրքով քեզ էնքան կծեծեր, որ ծակը կմտնեիր
Իրավաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է.
««Խրախճանք ժանտախտի ժամանակ»-ը շարունակվում է։
Ուրեմն մի քանի տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչների ակնհայտ ապօրինի ձերբակալած (հաստատվել է դատական ակտերով) ՀՔԾ պետ Սասունը պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով։
Սասուն, եթե Գոշի ժամանակներում քո տեսակը գոյություն ունենար, ապա Գոշն իր դատաստանագրքով քեզ էնքան կծեծեր, որ իրավաբանություն բառը լսելիս կմտնեիր առաջին պատահած ծակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին