Ատում եմ բոլոր հեղափոխություները. Դավիթ Հակոբյան
«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխություները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ էր, երբ ասում էր՝ «Անիմաստ է նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արյուն»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների հավաքի ժամանակ ասաց դերասան Դավիթ Հակոբյանը:
Նա հայտարարեց, որ իր համար անընդունելի է, երբ ամեն նոր եկածը քանդում է և փորձում է նոր տուն կառուցել, բայց այդպես չի լինում, չի էլ եղել երբևէ։
Դավիթ Հակոբյանի խոսքով, Անգլիան բոլոր ժողովուրդների գլխին հեղափոխություն է փաթաթում, բայց իր երկրում երբեք հեղափոխություն չի արել:
«Մեկ անգամ Կրոմվելը փորձեց ինչ-որ բան անել, խեղդեցին ու ասացին՝ այլևս մոռացեք: Ոչինչ չկործանեցին, պահպանեցին և իրենց իշխանությունը, և պառլամենտը: Անգլիան այսօր ամենաառաջադեմ երկրներից մեկն է և տիրում է աշխարհին, որովհետև նա 10 կամ 5 տարին մեկ չի քանդում և նորից զրոյից սկսում, նա պահպանողական առաջադիմությամբ է զբաղված»,- նկատեց դերասանը։
Դավիթ Հակոբյանի խոսքով, Հայաստանի այսօրվա խնդիրները սկսվում են 1918 թվականից, երբ մեծ իմաստություն չունեցանք պահպանելու 64 հազար ք/մ տարածքը:
Հարակից հրապարակումներ`
- Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու. Միքայել Պողոսյանը՝ Փաշինյանի մասին
- Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան