Ֆրանսիայից ներկրված սարքավորումները կհատկացվեն «Էրեբունի» ԲԿ-ին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին
Ֆրանսիայի հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շեվարյեն, որը համակարգում է Հայաստանին հումանիտար օգնության տրամադրման գործընթացը, այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստան էին գործուղել բժիշկների մի խումբ, որն իր հետ բերել էր բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ:
Ասուլիսին ներկա էին նաև Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Էրիկ Շեվարյեն նշեց, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել ևս մեկ բեռնատար ինքնաթիռ, որի մեջ եղել են շարժական բուժօգնության կետեր, որոնք հնարավորություն են տալիս օգնություն ցուցաբերել 500 հիվանդի: Ֆրանսիացի պաշտոնյան հայտնեց, որ այդ սարքավորումները կհանձնվեն «Էրեբունի» ԲԿ-ին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին:
Հիշեցնելով, որ նախորդ օրն արտաքին գործերի պետքարտուղարը Ժան-Բատիստ Լըմուան իր հետ բերել է հերթական հումանիտար բեռը՝ Շեվարյեն տեղեկացրեց, որ կլինեն նաև այլ չվերթներ:
Նա հայտնեց, որ Ֆրանսիան նախատեսում է համագործակցություն կազմակերպել Փարիզի, Մարսելի, Լիոնի հիվանդանոցների և Երևանի բժշկական հաստատությունների միջև:
Ֆրանսիայի արատաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնի տնօրենը հայտնեց, որ շարունակելու են համակարգել հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի կառույցների գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
- Դժոխքից հետո կրկին կենաց ծառը կծաղկի. Ժան-Բատիստ Լըմուա
- Ֆրանսիայի պետքարտուղար Լըմուանն ու Յուրի Ջորկաեֆը Հայաստան են բերում հումանիտար օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա