Կարին Տոնոյան. Հանդիպում ենք այսօր ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում
Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր ժամը 14-ին տեղի է ունենալու մտավորականության հավաք։
Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը հավաքի մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ երեկոյան գրել է.
«Հարգելի՛ երիտասարդ հայ ասպետներ, ծնողներ, հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը.......
Վաղը մի քանի մտավորականների (անկախ նրանց նկատմամբ որևէ վերաբերմունքից) կոչով հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ներկա առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով.......
Ինձ ճանաչող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ այս հավաքին, օգնել փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին, պահանջել հնարավոր բոլոր օղակներից անել ամեն ինչ՝ նրանց փրկելու թշնամու արյունոտ ձեռքերից:
Հանդիպում ենք վաղը ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից գերիների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր
- Զինդատախազը քննարկել է գերեվարված հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը
- Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է Պուտինին
- Գերիների և անհետ կորածների հարցերով ուղիղ պատասխանատվությունը հենց Հայաստանի կառավարությանն է. Թաթոյան
- Լուրերը, թե հայ գերիների թիվը հասնում է 150-ի, կեղծ են. Զառա Ամատունի
- «Լուրեր կան, որ մեր ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի օրգանների փոխպատվաստում անեն»
- Սիրանուշ Սահակյան. Հայ ռազմագերիների հարցերով կարծես ՄԻԵԴ-ն իր մոտեցման մեջ հետևողական է
- Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան