Կիմ Բալայան. Փաշինյանը ոչ միայն մեր ազգաբնակչության վրա թքած ունի, նաև զոհերի
Խմբագիրներն այսօր այցելել են կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին և մյուս քաղաքացիներին։
Նրանք փորձեցին համոզվել Կիմ Բալայանին դադարեցնել հացադուլը՝ նշելով, որ իրենք նրա փոխարեն հերթափոխով կգան ու կնստեն այստեղ։
«Ժողովուրդ, ի վերջո, ես չեմ եկել, հացադուլի նստել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, եկել եմ ասելու, որ իրավապահ մարմինների ղեկավարները պարտավոր են իրենց ֆունկցիաները ճիշտ իրականացնել։ Այսօր նրանք պարտավոր են քրեական գործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար։ Պաշտոնական որևէ արձագանք չկա։ Գոնե ասեին, որ գիտեք՝ նյութեր ենք նախապատրաստում, ուսումնասիրում ենք»,- ասաց Կ. Բալայանը։
Նա ընդգծեց՝ հացադուլ է հայտարարել խնդիրը լուծեու համար, բայց որևէ արդյունք չունի։
«Այսօր էլ դիմել եմ Հանրապետության նախագահին։ Քանի որ պետության գլուխը ինքն է, ինքը նույնպես անգործություն չպետք է դրսևորի, կազմակերպի միջազգային դատական հոգեբույժների հանձնաժողով, փորձաքննության ենթարկեն այս մարդուն։ Կասկած չունեմ, որ ինքը տառապում է շիզոֆրենիայով՝ առնվազն մեծամոլական զառանցանքներ և հետապնդման մանիա։ Թող փորձաքննության ենթարկեն։ Այդ պայմաններում ինքը չի կարող լիազորություն իրականացնել։
Այս ազգը փրկելու այլ եղանակ ունե՞նք։ Եթե մի օր, մի ժամ առաջ կարողանանք այդ խնդիրը լուծել, ահագին բաներ կարող ենք փրկել»,- ասաց Կ. Բալայանը։
Նա նշեց, որ հայտարարության մեջ կարող էին մտցնել գերիների վերադարձի և դիերի փոխանակման հստակ ժամկետներ։
«Դա չի արել։ Այսինքն, այս մարդը ոչ միայն մեր ազգաբնակչության վրա թքած ունի, նաև այն զոհերի վրա, որոնք մենք տվել ենք։ Ուղղակիորեն չգիտեմ՝ ինչ բառերով արտահայտեմ։
Բա իմ զոհողությունը չարժի, որ ժողովուրդը մի քիչ ըմբոստանա»,- նշեց ՍԴ նախկին անդամը։
Կիմ Բալայանը հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես ամենաբարձր վստահությամբ եկավ, բայց տարիուկես հետո «Լևոն հեռացիրը» դարձել էր ամենաարդիական կարգախոսը։
«Փորձել են բաներ անել, բայց արդյունքն այն է, ինչ այսօր ունենք»,- ասաց նա։
168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը նկատեց, որ Կիմ Բալայանն անդրդվելի է, իր համոզմունքների կրողն է ու չի հրաժարվում դադարեցնել հացադուլն անկախ նրանից, որ բժիշկների կոնսուլիումը նման որոշում էր կայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Փաշինյանի գահավիժումը շատ ծանր է լինելու
- Փաստաբաններն այցելել են հացադուլ հայտարարած Կիմ Բալայանին
- Գեղամ Մանուկյան. Հացադուլին միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը
- Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում
- Կիմ Բալայան. Միակ պահանջս դա է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշիյանին
- Գեղամ Մանուկյանը խնդրում է Կիմ Բալայանին չմիանալ հացադուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան