ՄԻՊ. Իշխանությունները պարտավոր են բացատրել` մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ են նախատեսված
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Իշխանությունները պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։
Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։
Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։
Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։
Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»։
Հարակից հրապարակումներ`
- Ումը կլինեն Տավուշի 7 գյուղը՝ ում հավատալ
- Սոթքի մասով այլևս բանակցություններ չեն լինելու. Թագուհի Թովմասյան
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
- Սոթքի հանքի տնօրենը չի տեղեկացվել, որ փաստաթղթերով հանքավայրը պետք է անցնի ադրբեջանցիներին
- Այլընտրանքային նախագծեր խումբ. Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները
- Բերձոր. Անտերություն ու տագնապ
- Մարտակերտի յոթ բնակավայրեր ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ