Միքայել Մինասյան. Խելագարներ, դադարե՛ք այս թեմայով նույնիսկ մտածել, ուժեղացրեք հյուսիսային սահմանը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Ակնհայտ է, որ հասարակությունը՝ իրական, թե ցանցային, ուղղորդվում է և ընկնում նիկոլական «թակարդներ», իսկ երբ սթափ արձագանքում է իրադարձություններին, ապա կա՛մ ոչ համարժեք, կա՛մ ուշացած։ Հերթական անգամ ընկնելով նիկոլիզմի թակարդը` մարդիկ որոշեցին, որ երկիրը կապիտուլյացիայից հետո պետք է շարունակեն ղեկավարել «կիսամարդիկ»։
Հիմա արդեն ձևավորվում է կոնսեսուս, որը պետք է լիներ նոյեմբերին 10-ին (իսկ ռացիոնալ հասարակություն լինելու դեպքում շատ ավելի շուտ)։
Կոնսենսուսն այն մասին է, որ Նիկոլն ու իր ոհմակն այլևս չեն կարող լինել երկրի ղեկին։ Բայց քանի որ կապիտուլյացիայից հետո ու մինչև այսօր նրանք դեռ շարունակում են հանձնել տարածքներ (նույնիսկ այնպիսիք, որոնք նախատեսված չէին հայտնի հայտարարությամբ) ու ապականել ամեն ինչ՝ դնելով ականներ մեր ապագայի տակ, արձանագրում եմ երեք կետ։
Այս երեք կետերը ճակատագրական են, ու քանի դեռ Նիկոլն է իշխանության ղեկին (ձեր իսկ որոշմամբ), ապա հիմա նրանից պետք է պահանջել դրանց ապահովումը։
1. Գորիս-Կապան միջպետական ճանապարհ
Վիժվածքի ստորագրած կապիտուլյացիայի հայտարարությունը ենթադրում էր ինտենսիվ բանակցություններ այն կյանքի կոչելու համար։ Ու եթե հայկական կողմը ներկայացներ քիչ թե շատ քարտեզ իմացող ու սրտացավ բանագնաց, այլ ոչ թե պարտված ու խեղճացած անգրագետ, ապա հնարավոր կլիներ, օրինակ, խուսափել Սոթքի խայտառակությունից։ Բայց սրանք տեղից չշարժվեցին։ Սոթքը կորցրինք։ Բայց սա դեռ սկիզբն է միայն։
Հայտարարությունում ասված է, որ երկու կողմից զորքը մնում է այնտեղ, որտեղ կար նոյեմբերի 9-ին։ Մյուս կետով տրվում է ցանկն այն շրջանների, որոնք պետք է հանձնվեին։ Այդ ցանկում չկային Կուբաթլուի և Զանգելանի շրջաններն, այն պարզ պատճառով, որ դրանք արդեն համարվում էին ադրբեջանական զորքի վերահսկողության տակ: Այդքանով հանդերձ, ադրբեջանական զորքը չէր մոտեցել Հայաստանի սահմանին և Սյունիքից բավական հեռու է։ Հետևաբար հենց հիմա մեր զորքը պետք է տանել ու տեղադրել նրանց զորքի դիմաց՝ ոչ մի կերպ չհրահրելով նոր կոնֆլիկտ պահել դիրքերը և ապահովել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ու հարակից բնակավայրերի գոյությունը, անվտանգությունը։
Նույնը վերաբերում է Կապան քաղաքի շրջակայքին, մասնավորապես օդակայանի հարակից տարածքներին։ Եթե Հայաստանում, բացի անկարողներից, դավաճաններից և ստրուկներից, դեռ կա իշխանություն, ապա ԱԳՆ-ն ու ՊՆ-ն պետք է շտապ այս հարցով զբաղվեն։
2. Լաչինի միջանցք
Պայմանագրում գրված է, որ Լաչինի ճանապարհի երկայնքով 5 կմ լայնությամբ միջանցք է, և որևէ խոսք չկա այդ միջանցքում հայ բնակչության և բնակավայրերի տեղահանության մասին:
Մինչդեռ անհասկանալի հետևողականությամբ վիժվածք Նիկոլն ու ֆեյսբուքյան խեղկատակ ու բամբասչի Արայիկը դատարկել է տալիս հենց ճանապարհի երկայնքով եղած գյուղերը։ Ավելին, ստիպում է տարհանել Բերձոր քաղաքը, որով անցնում է այդ ճանապարհը։ Մի օր ասում են տեղահանվում եք, հաջորդ օրը՝ թե բա չէ։ Լրջացեք ու դադարեցրեք հայաթափման այս անտրամաբանական գործողությունները։
3. Տավուշի մարզի գյուղեր
Ադրբեջանական մեկ լրագրողի պատճառով այսօր Հայաստանում քննարկում են, թե Տավուշի մարզի 7 գյուղ կարող է անցնել Ադրբեջանին։ Պետք է սա ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Խելագարներ, դադարե՛ք այս թեմայով նույնիսկ մտածել։ Ուժեղացրեք հյուսիսային սահմանը։
Եվ վերջում։ Բոլորին թվում է, թե ամենավատն արդեն եղել է։ Նրանք, ովքեր մտածում էին՝ թող Նիկոլը մնա ու մի բան դզի՝ բարևներ Սոթքից կամ հանձնված, հանձնվող ու հանձնվելիք հայրենիքից։
Բոլոր նրանք, ովքեր հույս ունեին, որ պատերազմն ավարտվեց՝ տեսեք ինչ է կատարվում Լաչինում։ Ամեն օր լինելու է ավելի վատ, քան նախորդ օրը։
Չենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է։
Մնացածը՝ հաջորդիվ»։
Հարակից հրապարակումներ`
- Ումը կլինեն Տավուշի 7 գյուղը՝ ում հավատալ
- Սոթքի մասով այլևս բանակցություններ չեն լինելու. Թագուհի Թովմասյան
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
- Սոթքի հանքի տնօրենը չի տեղեկացվել, որ փաստաթղթերով հանքավայրը պետք է անցնի ադրբեջանցիներին
- Սոթքի ոսկու հանքը կիսով չափ պատկանում է մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ
- Բերձոր. Անտերություն ու տագնապ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան