«Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
«Այսօր այս հրապարակում ենք լսելի դարձնելու այն ծնողների ձայնը, որոնց որդիները պատերազմի ընթացքում կորել են, լսելի դարձնել այն ծնողների ձայնը, ում երեխաները գերի են ընկել։ Լսելի դարձնել այն ծնողների ձայնը, և սա ամենադաժանն է, ում երեխաները զոհվել են ու մինչ օրս չեն ունեցել հնարավորություն վերցնել զոհված երեխաների դիերը»,- Շարլ Ազնավուրի անվան հրապարակում քիչ առաջ մեկնարկած մտավորականների հավաքին հայտարարեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
Նա շնորհակալություն հայտնեց հավաքի մասնակիցներին, ասաց՝ հավաքի նախաձեռնողների կողքը կանգնելով՝ ավելի լսելի են դարձնում նրանց ձայնը։
«Կա երեք կետ, որոնք իմ ընկերների՝ Հրանտը Թոխատյանի ու Արմենը Գրիգորյանի հետ կրկնելու ենք՝
1.Ստիպել ադրբեջանական կողմը ազատի հայ գերիներին
2. Թույլ չտալ հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատների»,- ասաց նա։
Ռեժիսորն ընդգծեց, այսօր Հայաստանում չկա իշխանություն, պայմանավորվել են այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին։
«Ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հարթակ չի բարձրանա։ Պատճառն այն չէ, որ մենք համարում ենք իրենց անարժան, մենք հասկանում ենք, որ այս ձևաչափով վաղը ֆեյքերի ֆաբրիկան չի կարող մեզ մեղադրել աթոռակռիվ անելու համար։ Մենք անկեղծ ենք եղել ձեզ հետ, եթե համաձայն չեք, այս կետերի հետ, գնացեք, արեք ձերը, եթե համաձայն չեք այս կետերի հետ, հարթակ մի բարձրացեք, ավելին, եթե համաձայն չեք այս կետերի հետ, միջոցառմանը մի մասնակցեք, մենք ազնիվ ասել ենք, ինչ ենք անում, ինչպես ենք տեսնում հարցը»,- նշեց Մ. Մկրտչյանը։
Նա խոսքը շարունակեց ռուսերենով՝ նկատեց, Հայաստանում չկա ունակ իշխանություն, որ կարող է զբաղվել ու լուծել գերիների վերադարձի, փոխանակման խնդիրները, Հայաստանում չկա ունակ իշխանություն, որ կարող է բանակցել որևէ մեկի հետ՝ լինի թշնամու, թե դաշնակցի։
«Մենք խնդրում ենք բոլոր երկրներին, որոնք Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն ունեն, օգնել լուծելու գերիների վերադարձի հարցը»,- նշեց Մհեր Մկրտչյանը։
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր հետևյալ հայտարարությունը.
«Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի , կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28 ին, ժամը 14.00 ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավաքվենք Շարլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։
Քանի որ Հայաստանը չունի իշխանիւթյուն Մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝
1. Ստիպել ադրբեջանական կողմը ազատի հայ գերիներին
2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին
Շաբաթ օրը ժամը 14.00 ին ԵՍ, ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ , ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ լինելու ենք կինո Մոսկվայի դիմացի հրապարակում»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Խալաթյան. Եվ որտեղի՞ց քեզ այս հնազանդ խեղճությունը, հա’յ
- Նիկոլ Աղաբաբյան. Նիկոլ Փաշինյան սրիկային, անգրագետ շիզոֆրենիկին պետք է գահընկեց անել
- Կարին Տոնոյան. Հանդիպում ենք այսօր ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում
- Քաղտեխնոլոգ. Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ նստած է աթոռին, ուրեմն մենք չունեն 90-ականների ժողովուրդը, զինվորականը, մտավորականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան