ՀԱՍԱԿ ղեկավարի հետ հանդիպմանը Շուշիի բնակիչներն իրենց կարգավիճակի, վարկերի հետ կապված հարցերն են բարձրաձայնել
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել հանդիպում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի և Շուշիի մի քանի բնակիչների հետ, որոնք պատերազմի օրերին տեղափոխվել էին Երևան:
Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, շուշեցիները կուսակցության անդամներին ներկայացրել են ստեղծված իրավիճակը, այն խնդիրները, որոնք ունեն հարազատ քաղաքան ու իրենց տները Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։
Բնակիչներին առավել շատ մտահոգում է իրենց կարգավիճակի հարցը, մինչ այժմ հստակեցված չէ՝ իրենք փախստակա՞ն են համարվում, թե՞ ոչ և ըստ այդմ էլ ինչ աջակցություն կարող են ակնկալել պետությունից:
Շուշիի բնակիչները նաև մի շարք այլ խնդիրների մասին են խոսել, օրինակ, բանկային ավանդների, վարկերի, իրենց սեփականության՝ անշարժ և շարժական գույքի և այլնի վերաբերյալ:
ՀԱՍԱԿ-ի նախագահ Արման Ղուկասյանը հավաստիացրել է, որ ուշադրության կենտրոնում կպահեն այս հարցերը, կներկայացնեն դրանք պատկան մարմիններին՝ հնարավորինս փորձելով օր առաջ աջակցել դրանց հիմնավոր կամ ժամանակավոր լուծումներ գտնել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում անցկացնել ամփոփելու արդյունքները, ինչպես նաև նման ձևաչափի հանդիպումներ անցկացնել Արցախի այլ բնակավայրերի բնակիչների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր. Սեմյոն Պեգով
- Ղազինյան. Փաստ է, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի
- «Դու չես կարող լինել իմ վարչապետը, դու խաբել ես մեզ, դու ծախել ես Շուշին»
- Շուշիի քաղաքապետ. Պետք է նստել ու մտածել՝ ինչո՞ւ Քարինտակը հանձնվեց…
- «Հայրենասերներ»-ը՝ Մանե Գևորգյանին. Ի՞նչ է արել Ձեր թիմը Շուշիի համար
- Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին