Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, մահացել է 34 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, գրում է վրացական «Առաջին Ալիք»-ը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 127 942 դեպք: Ապաքինվել է ևս 4 058 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 106 328:
Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 195:
Կարանտինային ռեժիմում է 2 076 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 286 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 844-ը:
Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, ապաքինվել՝ 3 489 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան