«Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ անցել է բավականին թեժ մթնոլորտում: Քննարկվել են եռակողմ փաստաթղթի ստորագրման հետևանքով երկրում ստեղծված ծանր վիճակն ու իշխանությունների հետագա քայլերը, այդ թվում՝ իշխանության փոփոխության հնարավոր սցենարները:
Պատգամավորների մի զգալի խումբ նշել է, թե՝ «մեր գնացքն արդեն գնացել է»: Նրանք ասել են, որ իրենք այսուհետ պարզապես չեն կարողանալու փողոց դուրս գալ, այնպես որ հարկավոր է ելքեր գտնել «փափուկ» հեռանալու համար: Միևնույն ժամանակ խոսք է եղել այն մասին, որ եթե իշխանության գան «նախկինները», ապա իրենցից վրեժ կլուծեն: Որպես «կոմպրոմիսային» տարբերակ նշվել է Արթուր Վանեցյանի անունը:
Թերթի տեղեկություններով, այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը բանագնացներ է ուղարկել Արթուր Վանեցյանի մոտ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունը: Թե ինչ արդյունք են տվել այդ բանակցությունները, դեռևս ճշտել հնարավոր չեղավ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին