Հասարակություն 13:00 28/11/2020 Հայաստան

Զինվորի հայր. Փաշինյանն ինձ ասում է՝ երկու տեղանի կռավա՞տ ես ուզում տանենք այնտեղ զինվորի համար

Ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր էլ կառավարության շենքի դիմաց են։ Նրանք նշում են, որ 40 օր շարունակ իրենց որդիները եղել են կրակի ու ռումբերի տակ, հիմա չոլերում են։

«Ընկեր կորցրած, հարազատ կորցրած, տրավմա տարած վիճակը մի կողմ, թող հենց հիմա մեզ պատասխան տան, էդ երեխաները որտե՞ղ են, ի՞նչ պայմաններում են, մինչև ե՞րբ պետք է մնան, թող ասեն, ամեն օր գալիս են, ասում են, էս գյուղից դուրս եկեք, գա՞ն մեր երեխեքին մի օր վերցնեն, տանե՞ն։ Մենք մեր գերիներին չենք կարողանում վերադարձնել, հիմա մեր երեխեքին, թողնենք  գերի տանե՞ն»,- հարցեր ու մտահոգություններ են բարձրաձայնում զինծառակողների ծնողները։

Ակցիայի մասնակից Լուսինե Հարոյանը, ում որդին ևս ժամկետային զինծառայող է, լրագրողների հետ զրույցում ասաց, հինգ հոգանոց խմբով երեկ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, բայց արդյունքներն իրենց չեն բավարարել։

«Մեր երեխաներին տարբեր շրջանների զորամասերից հավաքել են Մարտունիում կամ այլ տեղերում, սարսափելի պայմաններում են։ Մենք ոչ մի երաշխիք չունենք, չունենք վստահություն պաշտոնական տեղեկատվության վերաբերյալ։ Ծնողները թող որոշեն մեր հետագա քայլերը»,- ասաց զինծառայողի մայրը։

Փաշինյանի հետ հանդիպած զինծառայողներից մեկի հայրը նրան ասել է իր մտածածը.

«Ասեցի, ոնց որ դուք էս «Արմենիա» հյուրանոցում Սերժ Սարգսյանին ասացիք՝ չեք տիրապետում իրավիճակին, քեզ քո օգնականները ճիշտ չեն զեկուցում, հիմա ձեր բառերը ձեր դեմ եմ ուղղում, չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում հայ զինվորները Ղարաբաղում։ Ձեր աշխատողները ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս։ Գիտեք, վարչապետը շատ ունակ է, խոսքերը փոխելու, իրավիճակը փոխելու ու լպրծուն պատասխաններով լղոզելու։ Այ էդ լղոզելու մասը ծնողներից մեկի սայթաքումն էր, որ հարցրեց Սոթքի մասին։ Ես ասեցի՝ հոպ, չենք շեղվում, պահանջում ենք Հայաստան վերադարձնել 18-20 տարեկաններին այստեղ ծառայությունը շարունակեն։ Ես երեսին ասեցի՝ դուրը չեկավ, որ Դուք՝ որպես գերագույն հրամանատար, պաշտպանության նախարարությունը մոռացել է զինվորներին, զինվորը մոռացված է։

Երբ ես նկարագրեցի, թե ինչ վիճակում են ապրում մեր զինվորները, Փաշինյանն ինձ պատասխանում է՝ երկու տեղանի կռավատ ես ուզում տանենք այնտեղ։ Սա պատասխա՞ն է։ Այ էդ բառերից հետո ես գտնում եմ, որ մենք էլ վարչապետ չունենք։ Հետո զգաց, որ հիմարություն է ասում, ներողություն խնդրեց։ Բայց մենք կռավատի կռի՞վ ենք տալիս։ Այո, էդ երեխաներն արժանի են քնել երկու տեղանոց կռավատների վրա, նրանց առոջությունը քայքայվել է։ Քնում են գետնի վրա, դիակների կողքին... Մեզ հավատացրին, որ կարճ ժամանակում կեցության պայմանները կփոխվեն, բայց չեմ հավատում։ Երեք զորանոց է մնացել, 20 հազար զինվորին ո՞նց եք տեղավորելու»։

Զինվորի հայրը պատմեց՝ Փաշինյանին առաջարկել է, եթե իրենք չեն կարող զինվորներին տեղափոխել, ապա ծնողները կարող են բերել։

«Ինձ ասաց՝ դա հանցագործություն է։ Պատասխանեցի՝ ես շատ լավ գիտակցում եմ, որ հանցագործություն է։ Ու այսօր ասում եմ՝ կառավարությունը մեզ դրդում է հանցագործության»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ նույնիսկ առաջարկել է հիմնադրամի գումարները ոչ թե պետք էր փոխանցել բյուջե, այլ պրոթեզներ ձեռք բերել վիրավորների համար, բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը։

Նրան բարկացրել է Փաշինյանի տեսաուղերձը։ Զինվորի հայրը տարակուսած է՝ ուղերձում ավելի շատ կնոջը պաշտպանեց, քան զինվորների խնդրի մասին խոսեց։

«Ղարաբաղից շներին, կատուներին հավաքում բերում են, մեր զինվորն էդքան չկա՞։ Ամոթ Ձեզ։ Նիկոլ քեզ եմ ասում, ամոթ քեզ»,- ասաց նա։

Ուղիղ եթերը՝ News.am-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}