Առողջական խնդիրներ ունեցող երեխաները անհերթ կտարհանվեն. ժամկետային զինծառայողի ծնող
Արցախում ծառայող ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյան-Դալլաքյանը գրում է.
«Արցախում ժամկետային զինծառայողների հարգելի ծնողներ!
Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:
Պատերազմի արհավիրքով անցած մեր երեխաներին՝ ըստ եռակողմ համաձայնագրի, Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու մեր պահանջին ի պատասխան նախարարն ասաց հետևյալը`
1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից:
2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով:
3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաներն անհերթ կտարհանվեն:
4. Եւ շատ կարևոր կետը` նախարարը հավաստիացրեց, որ Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը:
Կարծում եմ, որ տվյալ պահին մենք պիտի համագործակցենք Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ և գտնենք համատեղ լուծումներ, որպեսզի ապահովենք մեր երեխաների առողջության և կյանքի խնդիրները և մեր երկրի անվտանգության խնդիրները:
Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 1-ին ես նորից հանդիպում ունեմ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ինձ կտրամադրվի արձակուրդների գրաֆիկը և կքննարկվի պատերազմած երեխաների փոխարինումը չպատերազմած զորքով»:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարը ծնողներին ասել է՝ բացառվում է զորքը դուրս հանել, բայց կլինի արձակուրդ
- Զինծառայողի ծնողները մտադիր են վաղն ավտոշարասյունով Արցախ մեկնել՝ այնտեղ պատասխաններ լսելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան