Մենք մեր հայրենիքն ենք պահանջում, Ձեզանից ու Նիկոլից. մոսկվայաբնակ մտավորականները՝ ՀՀ նախագահին
NEWS.am-ը իր աղբյուրներից ճշտել է, թե ինչպես է անցել մասնավոր այցով Մոսկվայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Մոսկվա քաղաքում մեր աղբյուրը հայտնեց, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ տեղի է ունեցել Մոսկվայի հայկական եկեղեցու շրջակայքում։ Նախ, բոլոր հայտնի խոշոր հայազգի գործարարները և ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել, հանդիպել նախագահի հետ, հանդիպմանը եկել է առավելագույնը 20-30 հոգի: Ներս մտնելիս դրսում կանգնած հայերը գոռացել են «Դավաճան», ըստ էության հանդիպումը չսկսած ձևավորվել է լարված մթնոլորտ։
Նախագահը փորձել է հանդարտության, միասնականության կոչերով իրավիճակը շտկել, բայց միևնույն է անգամ ներսի նստածները բղավել են՝ «դու ևս դավաճան ես»: Հարցրել է՝ «ե՞ս ինչու եմ դավաճան», պատասխան է հնչել, «դու Նիկոլի հետ ես», «որ նախագահին դատում էին (նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին․ խմբ․), դու մի հատ ծպտուն չհանեցիր, դրա համար էլ էս օրին հասանք»։
Աղբյուրը պատմում է, որ այլ ներկայացուցիչների հետ մասնավոր հանդիպումներն ևս բավականին լարված են անցել, նախագահը մշտապես խիստ քննադատության է արժանացել տեղի մտավորական դեմքերի կողմից, որոնք ասել են, թե մենք մեր հայրենիքն ենք պահանջում, Ձեզանից ու Նիկոլից»,- ասվում է հրապարակված լուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան