Արամ Վարդևանյան. Չի կարելի այս աստիճան սուտ տարածել
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Չի կարելի այս աստիճան սուտ տարածել: Սա ուղղակի անհնարին է: Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ ալիևը դրա մասին չէր երազում ասել: Լու՞րջ: Գոնե կարդացեք այդ փաստաթուղթը: Չկա նման բան: Հադրութը, այդքան մեր հայրենակիցների տուն` Հադրութը չի էլ նկատել, որ հանձնել է: Սոթքի հանքավա՞յր, կրկին չի էլ նկատել: Իսկ հիմա ամենապարզ բանաձևը սուտը բացահայտելու համար:
ՌԴ արտգործնախարարը պատերազմի ընթացքում հոկտեմբերի 14-ին հրապարակավ ներկայացրեց ՎԵՐՋԻՆ տարիներին քննարկված և ըստ էության կողմերի համար ընդունելի իր պլանը. «առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։»: Պատկերացրեցիք:
Երկրորդ փուլում ամեն ինչ կլիներ առջևում: Հիմա նորից հիշենք թե ինչ ստորագրվեց նոյեմբերի 9-ին: Մեկ էլ փաստորեն խոսվեց էլ Մադրիդյան, էլ Կազանյան, բայց վերելակները, կիրթ մարդը, պատերազմի ընթացքում Արցախը չճանաչելը` չի խոսվում..»։
Հարակից հրապարակումներ`
- Մարդը պտի ուղեղի թոքաբորբ ունենա, որ երբ իրան 2020-ին հանձնածի մասին ասում են - «էդ 2011-ին էր», հավատա. Մխոյան
- Վարոսյան. Նիկոլի խոստովանում է՝ իր համար շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հազարավոր զոհերը
- Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, որ ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան