Արթուր Վանեցյանը հիվանդանոցում տեսակցել է «Հայրենիք» զորախմբի վիրավոր մարտընկերոջը
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը հիվանդանոցում տեսակցել է «Հայրենիք» զորախմբի վիրավոր մարտընկերոջը՝ Արթուր Նազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
37-ամյա Արթուր Նազարյանը հրազենային վիրավորում է ստացել նոյեմբերի 4-ին Շուշիում դիպուկահարի կրակոցից։
Դեռ չի քայլում, ձեռքի մատներն էլ նոր է սկսել շարժել։ Բայց չի զղջում, որ ռազմաճակատ է գնացել։
«Այդ օրը ծանր օր է, այդ օրը հրաշքով պրծել ենք։ Հրաշքով»,- ասում է Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. «Հայրենիք» զորախմբի ոչնչացման մասին ադրբեջանական լուրերը կեղծիք են
- «Հայրենիք» զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին