Իրավունք 22:02 29/11/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Գիտակցու՞մ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված ՀՔԾ պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որտեղ անդրադարձել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվելուն.

«Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Թե ինչ ներդրում է ունեցել Սասուն Խաչատրյանը օրինականության ամրապնդման գործում, Փաշինյանը լավ կիմանա։ Նա վստահաբար գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել ՀՔԾ պետից իր ոչնչով չհիմնավորված հրահանգներն ու կամակորությունները կյանքի կոչելու համար։

Նա գիտի, թե ինչ աճպարարությունների է գնացել Սասուն Խաչատրյանը բացառիկ անհիմն քրեական գործեր հարուցելու, այդ գործերը այստեղից-այնտեղից հարմարեցված ապացույցներով «լցնելու», և ի վերջո Հայաստանի թիվ մեկ մանիպուլյատորին ծառայելու, նրա իջեցրած պլանը կատարելու համար։

Թե ինչ արժանիքների համար է Խաչատրյանը պարգևատրվել մեդալով, մենք լավ ենք հիշում։ Լավ պատկերացնում ենք նաև, թե ինչպիսի հատուկ ծառայությունների մատուցման համար է նա արժանացել այդ պատվին։ 2018թ. Խաչատրյանը «լծվեց» մարտի 1-ի բացահայտման նվիրական գործին, հայտնվեց Հ1-ի եթերներում «սենսացիոն բացահայտումներով»։

Հաջորդաբար մեղադրանքներ առաջադրվեցին Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, հայտարարվեց հետախուզում, այնուհետև՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա կալանավորվեց, մեղադրանք առաջադրվեց Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ այն ժամանակ գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։ Սասուն Խաչատրյանը սկսեց «խաչակրաց արշավանք» Շուշին ազատագրած, Արցախը պահած, 7 շրջանների հաշվին անվտանգության գոտի ստեղծած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդկանց նկատմամբ։ Ու թեև գործն այնքան շինծու էր, այնքան միկողմանի, որ ըստ էության տապալվեց մարտի 1-ի քննությունը, բայց այն ծանր հարված հասցրեց բանակին և պետականությանը։ Սասուն Խաչատրյանի թեթև ձեռքով մեկուսացվեցին բանակի այդ ժամանակի 4 գեներալ-գնդապետից 3-ը, առաջին պատերազմի ժամանակ Արցախն ազատագրած ղեկավարը, ինչը խիստ սահմանափակեց պատերազմի ժամանակ նրանց ներուժից օգտվելու հնարավորությունը։ Թե ինչ մեխանիզմներով էր Փաշինյանը ստիպել ՀՔԾ պետին նպաստել բանակի թուլացմանը, Խաչատրյանը կպատմի հաջորդ իշխանության ժամանակ։ Բայց որ նա այդ ամենը կատարել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով փաստում էին 2018թ. գաղտնազերծված հայտնի հեռախոսային խոսակցությունը։

2021թ-ին հարուցվելիք քրեական գործերի շրջանակներում պիտի պարզվի, թե Սասուն Խաչատրյանը հրեշավոր համակարգում շղթայի որ կարևության օղակն էր՝  գիտակցու՞մ էր, որ  շինծու, անհիմն  քրեական գործով նա թուլացնում է բանակը, վարկաբեկում  Արցախն ազատագրած հերոսներին, մեկուսացնում բարձր որակավորում ունեցող զինվորականներին։

Իսկ հիմա  գիտակցու՞մ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է։ Որ բանակը զրկվել էր Շուշին ազատագրած հարամանատարական կազմի ներուժից, իսկ նրանք, ովքեր փորձեցին աջակցել պաշտպանությանը, կանխել անկումը, հեռացվեցին ռազմական գործողությունների ղեկավարումից։

Իսկ հարցեր չեն առաջացել, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի մոտ, թե ինչպե՞ս, ու՞մ գործողությունների արդյունքում կորցրեցինք Շուշին, Հադրութը, մեր հայրենիքը։
Իսկ որտե՞ղ է Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի էնտուզիազմը՝ պատերազմի ժամանակ ժողովրդին խաբելու, պատերազմի օրերին թույլ տված աններելի սխալները քննության առարկա դարձնելու հարցում։

Վաղը, իշխանությունը փոխվելու է, նոր ՀՔԾ պետը անելու է լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ ուրիշ դեմքեր, ոմանք նույնիսկ Մխիթար Գոշի մեդալով։ Հիմա Հայաստանը, որպես պետություն, նմանների հանդեպ ունի մեկ պարտավորություն՝ թույլ չտալ հատել պետական սահմանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}