Կարմիր շուկայի բնակիչ. Թուրքի պոստը 500 մետր է հեռու, ո՞նց ապրես
Արցախում Կարմիր շուկայում ու Թաղավարդում բնակիչներն իրենց հնարավորությունների սահմաններում սեփական ուժերով սկսել են վերականգնել հրետակոծությունից ու ռմբակոծությունից վնասված տները: Եթե Կարմիր շուկայում հիմնականում տղամարդիկ են, ապա թաղավարդցիներն արդեն հարազատ գյուղ վերադառնում են ընտանիքներով: Գազամատակարարումից ու էլեկտրամատակարարումից զրկված են 2 համայնքները. վնասված ենթակառուցվածքներ կան. այդուհանդերձ՝ բնակիչների մոտ ապագայի հանդեպ լավատեսությունը նկատվում է: Այս մասին է պատմում Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութը։
Կարմիր շուկայի բնակիչների պնդմամբ, համայնքը թշնամու հրետակոծությունը տուժել է 90 տոկոսով։ Գյուղացիներից շատերն այստեղ չեն պատկերացանում իրենց հետագա կյանքն այստեղ։
«Թուրքի պոստը 500 մետր է հեռու, ո՞նց ապրես, հնարավորություն չկա։ Անհնարին բան է այսեղ խոխա բերել»,- նշում է բնակիցներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Թաղավարդը պաշտպանող դիրքերը նույն տեղում են
- Պն խոսնակ. Թշնամական ուժերը նախապատրաստում են գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով
- Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու ձեռնարկած գրոհը կասեցվել է. ՊՆ խոսնակ
- Սենոր Հասրաթյան. Կարմիր շուկայի ուղղությունը մեր այսօրվա Ավարայրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան