Ռուսաստանը Ստեփանակերտում գտնվող խաղաղապահներին բեռ է ուղարկել Ադրբեջանի տարածքով
Ռուսաստանը Ղարաբաղի տարածքում գտնվող ռուս խաղաղապահների համար անհրաժեշտ բեռ է ուղարկել Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։
Ըստ աղբյուրի, բեռանփոխադրումն իրականացվում է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված արձանագրության համաձայն։
«Զինծառայողները, ավտոմեքենաներն ու հատուկ տեխնիկան նոյեմբերի 28-ին երկաթուղային ճանապարհով Ռուսաստանից հասել են Ադրբեջան, անցել համապատասխան սահմանային ու մաքսային հսկողություն»,-գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ բեռները տեղափոխվել են Յալամա-Բաքու-Եվլախ-Բարդա ճանապարհով, որից հետո տեղափոխվել են Աղդամ, ապա Ստեփանակերտ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին