Մեկնարկեց միաբանության երթը՝ դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Ազատության հրապարակից մեկնարկեց միաբանության երթը։ Այն կազմակերպում է դերասան Հրանտ Թոխատյանը, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Նպատակն է աջակցել անհետ կորած, գերեվարված զինվորների և զինծառայողների հարազատներին և հասարակության ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին, նպաստել գերիների օր առաջ վերադարձին:
Դերասան Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ այսօր գնալու են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն՝ հանձնելու նամակ։ Առաջինն ընտրել են հենց այդ երկրի դեսպանությունը, քանի որ, նրա խոսքով, Ռուսաստանն է, որ այս գործընթացում մասնակցություն է ունեցել և ունենում է։
Նա հայտնեց, որ միաբանության երթի մասնակիցները կարող են իրենց ձեռքում պահել միայն պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների նկարները։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը վստահություն հայտնեց, որ եթե նոյեմբերի 10-ից հետո պետական պատկան մարմիններից տեսնեին հստակ գործողություններց, իրենց այդ մարմինների դռներն էլ կգնային, կաջակցեին հենց այդ մարմիններին։
«Պատերազմի դադարից հետո անցել է ժամանակ։ Մենք այս ճանապարհով ենք գնում՝ հասկացնելով միջազգային կառույցներին, որ այս խնդրում ծնողները միայնակ չեն մնացել։ Այդ տղաները բոլորիս համար են կռվել»,- նշեց նա։
Նրա խոսքով, արդեն կա ստորագրված հայտարարություն, արդեն մտել է գործողության մեջ, արդեն տարածքներ են հանձնվում։
«Ամբողջ խնդիրն այն է, որ տարածքը տալիս ենք, գոնե մեր երեխեքին հետ տա»,- ասաց Ռ.Մխիթարյանը։
Նա նշեց, որ իրենք նպատակ ունեն ամեն օր գնալ մի դեսպանություն, հանձնել նամակ, հորդորել իրենց ազդեցությունն օգտագործել, որպեսզի Ադրբեջանից կարողանան հայ տղաներին օր առաջ վերադարձնեն՝ զոհված կամ ողջ։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը հայ գերիների վերադարձի հարցով դիմել է միջազգային կառույցների, պետությունների ղեկավարներին
- Նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի միաբանության երթը
- Միքայել Մինասյան. Խելագարներ, դադարե՛ք այս թեմայով նույնիսկ մտածել, ուժեղացրեք հյուսիսային սահմանը
- Ատում եմ բոլոր հեղափոխություները. Դավիթ Հակոբյան
- Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
- Արմեն Գրիգորյան. Արթնացեք, պահը կրիտիկական է
- «Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան