Արցախում շարունակվում են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է հայտնաբերված հերթական զինամթերքի պայթեցման մասին:
«Հարգելի հայրենակիցներ.
Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում չպայթած ռումբեր և հրթիռներ են վնասազերծվում. ԱՀ ԱԻՊԾ
- Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները. ԱՀ ԱԻՊԾ
- Ստեփանակերտում հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված ռումբեր, իրականացվելու է ականազերծում. ԱԻՊԾ