Վարոսյան. Նիկոլի խոստովանում է՝ իր համար շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հազարավոր զոհերը
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.
«Նիկոլի ասածներին այլ կողմից եմ ցանկանում մոտենալ...
Ասում է, թե ես կարող էի նախկինում ավելի հարմար զիջումների գնալ, բայց չգնացի, քանի որ ինձ էլի դավաճան կանվանեիք։
Այս մարդը խոստովանում է, որ իր համար, փաստորեն, շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հայրենիքը, Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհերը, ազգային աղետը։
Բայց մենք նաև հիշում ենք, թե ինչով էր զբաղված Հայաստանի իշխանությունն ամռանը, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, հիշում ենք, թե ինչ եղավ հայտարարված իբր զորահավաքի հետ, հիշում ենք անվնաս նավթամուղերն ու էլի շատ բան ենք հիշում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին