Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը հույսեր է կապում Ադրբեջանի շուկայի հետ
«Սահմանների բացումը ընձեռնելու է լայն հնարավորություններ։ Մեր արտահանողները կարող են ապրանքն արտահանել Ռուսաստան կամ այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական պորտերը, ընձեռնվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե արդեն կբացվի մեր շուկան Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջանի շուկան՝ մեզ համար»,-անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ հայտարարեց Էկոնոմիկայի նորանշանակ նախարար, Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, իր նկարագրած իրավիճակում պետք են լինելու լավ գիտելիքներ ունեցող մարդիկ, ովքեր կարող են օգտվել այդ հնարավորություններից։
Քերոբյանն ասաց՝ պատրաստվում են ծրագիր ստեղծել, որը կարող է թույլ տալ վերլուծել այն բոլոր օգոտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։
Հաղորդման տեսանյութի ներքո, արձագանքելով այս հայտարարությանը, օգտատերերը մասնավորապես նկատել են.
«Հետաքրքիր է, որ ոչ ոք չֆիքսեց թուրքերի ու ազերիների հետ համագործակցության սկսելու նախագիծը։ Լո՞ւրջ։ Մարդ կա թուրքը իր համար թշնամի է, մարդ էլ կա - բիզնես պարտնյորա։ Է՞տ էր ձեր ուզածը»։
«Էս ով ա էս վարդագույն ակնոցներով «պարոնը»»։
Հարակից հրապարակումներ`
- «Նշանակումից օրեր առաջ Վահան Քերոբյանը հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է»
- ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան