«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը հայ գերիների վերադարձի հարցով դիմել է միջազգային կառույցների, պետությունների ղեկավարներին
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան դիմել է մի շարք միջազգային կառույցների և խոշոր տերությունների ղեկավարների հայ գերիներին և զոհված զինծառայողներին վերադարձնելու հարցով։
«Սիրելի' հայրենակիցներ,
«Հայ գերիներին և զոհված զինծառայողներին վերադարձնելու համար արվեստագետների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ որոշվեց, որ Հայաստանի և սփյուռքի բազմամիլիոնանոց հանրությունը, կազմակերպությունները կոչ-նամակով պետք է դիմեն միջազգային ամենատարբեր կառույցներին, պետությունների կառավարություններին, անվանի մարդկանց՝ Ադրբեջանի կառավարության վրա ճնշում գործադրելու հորդորով։
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան ներքոնշյալ նամակով արդեն իսկ դիմել է մի շարք միջազգային կառույցների և խոշոր տերությունների ղեկավարների և շարունակում է դիմել: Դիմելու ենք նաև մեր կազմակերպության՝ բազմաթիվ օտարազգի բարեկամներին։
Յուրաքանչյուրի աջակցությունը կարող է մեծացնել մեր հայրենակիցների՝ ժամ առաջ վերադառնալու հավանականությունը։ Հորդորում ենք բոլորիդ՝ ունենալ ակտիվ ներգրավվածություն այս գործընթացում: Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել ներքոնշյալ տեքստից: Միահամուռ հասցնենք այս խնդրանք-կոչն աշխարհին»,- նշված է «Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի միաբանության երթը
- Ատում եմ բոլոր հեղափոխություները. Դավիթ Հակոբյան
- Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու. Միքայել Պողոսյանը՝ Փաշինյանի մասին
- Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
- Արմեն Գրիգորյան. Արթնացեք, պահը կրիտիկական է
- «Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
- Կարին Տոնոյան. Հանդիպում ենք այսօր ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին