«Մխիթար, դավաճան». Ակցիա Հայրապետյանի դեմ
Մի քանի քաղաքացիներ ակցիա են իրականացրել այն շենքի դիմաց, որտեղ բնակվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը։
«Մենք պահանջում ենք ձեր հրաժարականը, քանի որ դուք դավաճանել եք հայ ազգին, արցախցուն»,-բարձրախոսով հայտարարեցին նրանք՝ վանկարկելով «դավաճան, դավաճան»։
Ակցիայի մասնակիցները նշեցին, իմքայլականներն այլևս չեն վայելում ժողովրդի վստահությունը, պետք է հեռանան։
Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել նույն խմբակցության անդամներ Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի, Ռուբեն Ռուբինյանի բակերում:
Մխիթար Հայրապետյանի բնակարանի մոտ ակցիայի տեսանյութը հրապարակել է Թելագրամի Mediaport ալիքը։
Այսօր անհայտ անձինք ծաղկեպսակ էին թողել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի բնակարանի դիմաց։ Սև ժապավենի վրա գրված էր. «Երկիրը քանդած քայլած Զարուհի Բաթոյանին»։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ, Դավաճան»-ը՝ աղբամանի, պատերի վրա, ոտքերի տակ
- «ԴԱՎԱՃԱՆ» գրություններ՝ իմքայլական պատգամավորների մեքենաների վրա
- «Հիմա ասել էի դավաճանն ով է, ա՛յ տղա». իմքայլական պատգամավորը՝ քաղաքացուն
- «Միքայել, դավաճան». Ակցիա իշխանական պատգամավորի տան մոտ
- Նիկոլ դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ. Կարին Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան