Հասարակություն 14:27 29/11/2020 Հայաստան

Մեր ազգի լավագույն զավակներն այսօր թուրքերի ձեռքում են և ինչերի՞ են ենթարկվում. Արսեն Գրիգորյան

«Հայաստանում իշխանություն գոյություն չունի, իշխանությունը, որը կարող է որևէ հարց լուծել, բանակցել դաշնակից, թշնամու հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը մի շարք մշակույթի գործիչների, մտավորականների, քաղաքացիների հետ միասին մասնակցում է միաբանության երթին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն՝ նամակ հանձնելու գերիների վերադարձի, անհետ կորած զինծառայողների հարցով։

Նշենք, որ հենց Մհեր Մկրտչյանի, դերասան Հրանտ Թոխատյանի, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ է կազմակերպվել միաբանության երթը։  Նպատակն է աջակցել անհետ կորած, գերեվարված զինծառայողների հարազատներին և հասարակության ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

Հրանտ Թոխատյանը չկարողացավ ասել, թե գերիների վերադարձի հարցին որքանով կօգնի իրենց այս ակցիան. «Որքանով կհասնենք արդյունքի, չգիտեմ, բոլորիս ցանկությունն է, որպեսզի հասնենք արդյունքի։ Մենք այսօր անում ենք այն, ինչը գտել ենք ամենագործնականը»։

Նրա խոսքով, հրաշք կլինի, եթե հասարակությունը գոնե այս հարցի շուրջ համախմբի, քանի որ հրատապ, կարևոր հարց է։

Նամակը դեսպանատուն հանձնելուց հետո՝ Հ. Թոխատյանը հույս հայտնեց, որ այն կընթերցվի, կստանան պատասխան, որի մասին անպայման կտեղեկացնեն։

«Պետք է շարունակել գնալ մյուս դեսպանատները, մանավանդ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այսօր Ռուսաստանն էր, կլինի նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան, նաև կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով»,- նշեց դերասանը։

Նր գնահատմամբ, շատ լավ աշխատանք է տանում ՀՀ ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, փորձում են իրենց քայլերը համապատասխանեցնել նրանց հետ, որպեսզի հանկարծ չանեն մի բան, որը հանկարծ կաշխատի ի վնաս մեր տղաների, ում համար իրենք փորձում են պայքարել։

Հ.Թոխատյանը հայտնեց, որ ակցիան այսօր կավարտվի, իսկ վաղվա համար կմտածեն և կասեն։

«Խնդրում եմ չքաղաքականացնել այս ամենը, դրա նապատակը չկա։ Բնականաբար, հարթակը բաց է, կարող են բարձրանալ մեր բոլոր գործընկերները, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը։ Այսօր որևէ նշանակություն չունի, գոնե այս ակցիայի համար, միայն նշանակություն ունի այն հարցը, որի շուրջ մենք հավաքվել ենք։ Եթե որևէ մեկը փորձում է դրանից շեղել, այս ամենին տալ ինչ-որ քաղաքական կոնտեքստ, դա պարզապես հիմարություն է և տվյալ դեպքում՝ թշնամություն ուղղակի»,-ասաց  Հրանտ Թոխատյանը։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը նշեց, որ երթերն անհրաժեշտ են ցույց տալու, որ չեն հանգստանալու, տղաներին հետ են բերելու։

«Այս ֆոնի վրա, ով որ պետք է, զբաղվում է ավելի կոնկրետ աշխատանքներով։ Հիմա այսպես է վիճակը, կառավարությունը չի զբաղվում, զբաղվում ենք ուրիշ տեղերով։

Մենք այդքան նայիվ չենք, որ մտածենք, որ եթե երթ անենք, ադրբեջանցիները կհուզվեն և մեր տղաներին հետ կբերեն։ Այս երթերը անհրաժեշտ են նրա համար, որ դեսպանատներին ցույց տանք, որ մենք չենք հանգստանալու և մեր տղաներին հետ ենք բերելու»,- նշեց նա։

Երթի մասնակից երգիչ Արսեն Գրիգորյանն ասաց, որ  եթե այսօր գերիների, անհետ կորածների ծնողները բողոքում են, փորձում են միջամտել, իրենք էլ նման երթեր են կազմակերպում ու կոչով դիմում, նշանակում է՝ իշխանության կողմից գործ չի արվել կամ լիարժեք չի արվել։

«Լիարժեք կլիներ, եթե բոլոր գերիներին մինչև տարածքներ հանձնելը հետ բերած լինեինք։ Այն տարածքները, որոնք ընդհանրապես թուրքը ոտք չէր դրել, միգուցե մենք պահեինք, օրինակ, Քարվաճառը, գերիների փոխանակումը լիներ, նոր այդ գործով զբաղվեինք։ Մենք որևէ քաղաքական բան չունենք, սա մարդկային է, մեր ազգի լավագույն զավակներն այսօր թուրքերի ձեռքում են և ինչերի՞ են ենթարկվում։ Ուզում ենք, որ օր առաջ հետ գան, հետ բերենք իրենց,  տիրություն անենք իրենց, ինչպես իրենք փորձեցին տիրություն արեցին մեզ բոլորիս»,- նշեց երգիչը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին սպարապետ
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}