Շարմազանով. Ոչ Հադրութի և ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Դեռևս հոկտեմբերի 12-ին,կրկնում եմ հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։
Ավելին, ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել և պատերազմը շարունակվելու դեպքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։
Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք։
Հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, որը Պուտինի համար «անհասկանալի» է եղել։ Իսկ այսօր լկտիաբար ստում է թե Պուտինը իր պատասխանը «տրամաբանական» է համարել։
Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից. ոչ Հադրութի և ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու, սուտասան և քաղաքական «դիակ» ես։
Եկել է «վեշերդ հավաքելու» ժամանակը»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկո՛լ, որքան էլ կամենաս ոչնչացնել Արցախը, միևնույն է, չի՜ ստացվելու. Արտակ Զաքարյան
- Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...Սարհատ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
- Հիրավի, կա սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ. Գոհար Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան