ՌԴ ՊՆ. Նոյեմբերի 14-ից Հայաստանից ԼՂ է վերադարձել 23 514 փախստական
Մեկ օրում ռուս խաղաղապահների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 431 մարդ։ Այսօր նման տվյալներ է հրապարակել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ աղբյուրի, նոյեմբերի 14-ից մինչ օրս իրենց նախկին բնակավայրեր են վերադարձել 23 514 փախստականներ։
«Ռուս խաղաղապահներն աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում ուսումնական գործընթացի մեկնարկի ուղղությամբ։ Այս օրվա դրությամբ վերականգնված են էլեկտրամատակարարումն ու ջեռուցումը, փոխված են կոտրված ապակիների 90 տոկոսը։ Դպրոցների բացումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ականազերծվել է 24.67 հա տարածք, 8.2 կմ ճանապարհ, 83 բնակելի շինություն, 3 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 766 պայթուցիկ առարկա։
«ՌԴ խաղաղապահ ուժերի ու ԿԽՄԿ-ի համակարգմամբ շարունակվում դիերի որոնումներն ու հայկական և ադրբեջանական կողմերի միջև դրանց փոխանակումը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Ստեփանակերտում գտնվող խաղաղապահներին բեռ է ուղարկել Ադրբեջանի տարածքով
- Ռուստամ Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը
- Փաշինյանը՝ Tass-ին․ Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կսահմանափակվի 5 տարով
- Շոյգու. 7 հազար փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան