Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...Սարհատ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ եթե ես առանց պատերազմ հող հանձնեի ասելու էիք Նիկոլ դավաճան ու համադրելով իր իսկ գրառման տակ եղած արձագանքները, որոնք մեղադրում են նրան դավաճանության մեջ, առաջարկում եմ ֆիքսել հետևյալը.
նա կարող էր հանձնել յոթ շրջանը (ընդունենք դրա շուրջ եղել է համաձայնություն, չնայած դա էր դեռ պետք է հասկանալ) պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, և մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, բարոյալքված բանակ ու թևաթափ հասարակություն, քայքայված տնտեսություն։
Միայն սա բավարար է հրաժականի ու տրիբունալի համար։ Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի կյանքի հետագա ընթացքը պետք է ապահովել դժգույն բանտախցում կամ փախուստի մեջ. Սարհատ Պետրոսյան
- Սարհատ Պետրոսյան. Այն մարդիկ, ովքեր ասում են հիմա պետք է իշխանության շուրջ համախմբվել, «երջանիկ» մոլորության մեջ են
- Սարհատ Պետրոսյան. Երևանի ավագանու ձեռքում է լինելու այս նախագծի հետագա ճակատագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան