Պատգամավորը հարցեր է ուղղել Փաշինյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է.
«Նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվեց և կորցրեցինք Արցախի տարածքների զգալի հատվածը` չունենալով հստակություն Ադրբեջանին անցնող տարածքների և ժամկետների վերաբերյալ։
Վարչապետին հարցում եմ ուղարկել՝ պահանջելով տրամադրել տեղեկատվություն, թե․
- որտե՞ղ է հրապարակվել ստորագրված հայտարարության վերաբերյալ ծանուցումը,
- կա՞ն արդյոք հայտարարությանը կից համապատասխան հավելվածներ, համաձայն որոնց հստակ սահմանազատված են այն բնակավայրերը կամ տարածքները, որոնք անցնում են Ադրբեջանին,
- ի՞նչ ժամկետներում են անցնում,
- կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում տվյալ տարածքների և դրանց հանձնման ժամկետների վերաբերյալ։
Խնդրել եմ տրամադրել բոլոր որոշումները»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
- Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, բայց այն խաղաղության պայմանագիր չէ. վերլուծաբան Թոմ դե Վալ
- Սասունյան. Արցախյան պատերազմի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի «Հայտարարությունը» պետք է մերժվի
- Սարգիս Գրիգորյան. Նոյեմբերի 10-ի հայտնի հայտարարությունն իր անդառնալի հետևանքն է ունենալու ողջ հայ ժողովրդի վրա
- Դանիելյան. Բացառվում է՝ պայմանագիրը Սահմանադրությամբ պահանջվող ընթացակարգի նյութ դարձնելը պատերազմի վերականգնման նյութ դառնա
- Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական ամբողջական տեքստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան