Փաշինյանն այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ. Ղազինյան
Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Այսօր պետական դավաճանը խոստովանեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվել է բացառապես քաղաքական հետապնդում, իսկ դատախազությունը գործել է իր անմիջական ցուցումով։
Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ՝ մեղադրելով նրան քաղաքական հրահանգով քրեական մեղադրանքներ առաջադրելու մեջ։
Հարգելի գործընկեր դատախազներ, դուք դեռ ժամանակ ունեք ապացուցելու, որ գործում եք պետական շահի վրա և չեք ենթարկվում քաղաքական հրահանգների։ Արե՛ք ձեր քայլը դեպի օրինականություն։
Հավատացնում եմ, նա ձեզ չի խնայելու, «փուռն է տալու» բոլորիդ՝ առանց աչքը թարթելու։
Մտածե՛ք, քանի դեռ ժամանակ ունեք . . .»:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան
- Փողոցային, անգրագետ, պոռոտախոս ու ստախոս դավաճանների ժամանակն ավարտվել է. Արթուր Ղազինյան
- Մինչ տարածքներն ափալ-թափալ հանձնելը, ՀՀ իշխանությունը պետք է լուծեր ռազմագերիների, անհետ կորածների հարցը. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան