Եթովպիայի Տիգրայի շրջանի ղեկավարների կոչ են անում ՝ դատապարտել քաղաքացիների նկատմամբ «իրականացվող ջարդը»
Եթովպիայի դաշնային ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել Տիգրայի շրջանի մայրաքաղաք Մեկելեի վրա: Այս մասին հայտնել են երկրի վարչապետն ու զինված ուժերի հրամանատարը: Տիգրայի շրջանի ռազմական ուժերի կողմից այս լուրը դեռևս չի հաստատվել: Մարտերն այստեղ սկսվել են երեք շաբաթ առաջ:
Երկրի դաշնային ուժերը Տիգրայի ժողովրդական ազատագրության ճակատին տվել էր մինչև անցած չորեքշաբթի օրը ժամանակ զենքերը վայր դնելու համար ու սպառնացել էր հակառակ դեպքում սկսել ռազմական գործողություններ ընդդեմ մայրաքաղաքի: Սկսված մարտերի ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել: 43 հազար գաղթականներ անցել են հարևան Սուդան:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Եթովպիայի իշխանությունները Տիգրայի առաջնորդներին մեղադրում են դաշնային ուժերի վրա հարձակումներ իրականացնելու եղանակով պատերազմ հրահրելու մեջ: Տիգրայի ղեկավարներն այժմ հայտարարում են, որ կես միլիոն ազգաբնակչություն ունեցող մայրաքաղաքը մեծապես տուժել է հրետանակոծությունից: Նրանք հորդորում են միջազգային համայնքին դատապարտել հրետանու և օդուժի կիրառումը, և իրենց խոսքերով ասած «իրականացվող ջարդը»:
ՄԱԿ-ը նախազգուշացրել էր պատերազմական հանցագործությունների մասին, եթե Եթովպիայի բանակը հարձակում իրականացներ ընդդեմ Մեկելեի:
Հակամարտությունն այստեղ սկսվեց, երբ 2018 թվականին իշխանության եկավ Աբիյ Ահմեդը որպես երկրի վարչապետ ու փորձեց իրականացնել դժվար բարեփոխումներ: Ու երբ նա հունիս ամսին, պատճառաբանելով կորոնավիրուսի համաճարակը, հետքաձգեց ազգային ընտրությունները, հակասությունները սրվեցին երկրի կենտրոնական իշխանության և երկրի հյուսիսում գտնվող Տիգրայի շրջանի առաջնորդների միջև: Վերջիններս, պնդելով, որ Աբիյի իշխանության ժամկետը լրացել է, սեպտեմբեր ամսին անցկացրին իրենց ընտրությունները, ինչը կենտրոնական կառավարությունը հայտարարեց «անօրինական»:
Եթովպիայի և նրա հյուսիսում գտնվող Տիգրայի շրջանի բնակչության մոտ 95 տոկոսը քրիստոնյաներ են:
Վարչապետը փորձեց նաև հեռացնել երկրի քաղաքականությունը էթնիկ ֆեդերալիզմից, որը տարածաշրջանային ազդեցություն էր տալիս առանձին էթնիկ խմբերին՝ միաձուլելով Եթովպիայի ժողովրդական հեղափոխական ժողովրդավարական ճակատի էթնիկ և տարածաշրջանային կուսակցությունները, որը 30 տարի ղեկավարում էր Եթովպիան՝ դառնալով համապետական «Բարգավաճում» կուսակցություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան