Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան
«Շնորհակալություն DIAFA մրցանակաբաշխության թիմին մեր մասին այսքան լավ հոգ տանելու համար»․ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Իվետա Մուկուչյանը։
«Մենք՝ արտիստներս, կարոտել էինք բեմը, շնորհակալություն, որ մեզ հնարավորություն էիք ընձեռել ներկայանալու ձեր առաջ ։
Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին, ովքեր ընկել են: Նրանք քաջաբար կռվում էին Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի վայրագ հարձակումների դեմ:
Ցանկանում եմ, որ աշխարհն ուղղի իր ուշադրությունն այն փաստի վրա, որ հենց այս պահին, երբ մենք այստեղ կանգնած խոսում ենք, Հայաստանում դանդաղ, բայց հստակ քայլերով երկրորդ ցեղասպանությունն է իրականացվում եւ հարյուրավոր հայ գերիներ Ադրբեջանում հալածանքների են ենթարկվում:
Կուզեի, որ աշխարհը գիտակցեր, որ մենք ավելին ենք, քան քաղաքականությունը: Այս մրցանակը նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին, և, ցավոք, նաև իմ ընկերներին, ովքեր նույնպես ընկան ռազմի դաշտում, որպեսզի մենք հայերս շարունակենք ապրել: Հայաստանը կրկին ոտքի կկանգնի, քանի որ մենք երբեք չենք հանձնվում: Շնորհակալություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են