Լուվրն աճուրդի է հանում «Մոնա Լիզայի»՝ առանց ցուցափեղկի ստուգումը
Փարիզի Լուվրի թանգարանը աճուրդի կդնի ժամանակակից նկարիչների ավելի քան 20 աշխատանք, ինչպես նաև եզակի ծառայություններ`«հազվագյուտ փորձը վերապրելու համար», այդ թվում` «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի ամենամյա ստուգմանը ներկա գտնվելու հնարավորությունը, երբ այն դուրս են բերում հատուկ պաշտպանիչ ապակու տակից։ mk.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Christie's աճուրդի տան հայտարարության մեջ:
Իր պատմության մեջ առաջին անգամ Լուվրը աճուրդի է հանում 24 լոտ, ներառյալ ժամանակակից նկարիչների կողմից տրամադրված աշխատանքներ, թանգարանի կողմից տրամադրող եզակի առաջարկներն ու ծառայությունները, ինչպես նաև համաշխարհային ապրանքանիշերի հետ համատեղ ստեղծված լոտերը:
«Ոչ նյութական» լոտերի շարքում է ցուցափեղկից հանելիս «Մոնա Լիզայի» ստուգմանը ներկա գտնվելու հնարավորությունը: Նշվում է, որ գնորդը թանգարանի տնօրենի հետ համատեղ կկարողանա դիտել գործընթացը:
Աճուրդը նշանակված է դեկտեմբերի 1-15-ը Christie-ի կայքում: Հավաքված գումարը կուղղվի թանգարանում գեղարվեստական և մշակութային կրթության նոր տարածք ստեղծելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան