Կոչուբաև. Վտանգված է երկրի իրավական անվտանգությունը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ահազանգում է.
«Վտանգված է երկրի իրավական անվտանգությունը
Այսօր պարզ է դարձել 2 չափազանց վտանգավոր լուր․
1․ ՀՀ վարչապետը միջնորդել է, որ նախագահ Ռ․ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու միջնորդության դեմ մեղադրական կողմը չառարկի, իսկ մեղադրանքի կողմն էլ ենթարկվել է։ Հարց է ծագում՝ իսկ ո՞վ է վարչապետը, որ նման միջնորդություններ անի և ինչի՞ է դատախազությունը ենթարկվում դրանց։ Ակնհայտ է, որ մեր դատաախազությունը շեղվել է իր ուղեծիրից և ամբողջությամբ գտնվում է գործադիրի ազդեցության տիրույթում և հանդես է գալիս կամակատարի դերում /թող ինձ ներեն բոլոր բարեխիղճ դատախազները, խոսքիս հասցեատերը նրանք չեն/։
2․ Վարչապետը իր մոտ է հրավիրել ԲԴԽ անդամներին և դատարանների նախագահներին։ Այս հանդիպումը կարող էր տեղի ունենալ բացառապես հանրային միջավայրում կամ գոնե՝ տոտալ լուսաբանման պայմաններում։ Այսպես անաչառ դիտորդի մոտ ննջեցյալ կասկածամտություն է առաջանում դատական իշխանության անկախության վերաբերյալ /թող ինձ ներեն ազդեցությունից զերծ դատավորները/։
Հ․գ․Միայն ուշունցով, անեծքներով, նամակներով կամ հայտարարություններով չենք ազատվի երկրին պատուհասած քաղցկեղից, որը գտնվում է ՀՀ կառավարական տանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա