«Շերեմետևո»-ի օդանավակայանում ռադիոակտիվ բարձր ճառագայթմամբ պայուսակ է հայտնաբերվել
Փրկարար ծառայության աշխատակիցները ստուգում են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի «Բ» տերմինալի ուղեբեռի հատվածում պայուսակում ռադիոակտիվ տարրերի հայտնաբերման մասին տեղեկությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
««Բ» տերմինալի ուղեբեռների տեսակավորման ժամանակ ճառագայթային անվտանգության սենսորները պայուսակներից մեկում ճառագայթման ֆոնի փոփոխություն են արձանագրել: Օդանավակայանի հերթապահ ծառայության հաշվարկը ուղեբեռը տեղափոխել է մասնագիտացված սենյակ: Ժամանել են փրկարարներ` ճառագայթային հետախուզություն և լրացուցիչ չափումներ կատարելու համար»,- հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ անձնակազմի կամ ուղևորների համար սպառնալիք չկա: Օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, տարհանում չի իրականացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին