Ստոլտենբերգ․Մենք տեսնում ենք Ռուսաստանի ավելացված ներկայություն Բելառուսում ու Լեռնային Ղարաբաղում
«ՆԱՏՕ- արտաքին գործերի նախարարական ժողովը կքննարկի Ռուսաստանի ռազմական կուտակումները։ Ռուսաստանը մոդերնիզացնում է իր միջուկային արսենալն ու պատրաստում նոր հրթիռներ»,-այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում՝ վաղը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նախարարական ժողովի օրակարգի ներկայացման ժամանակ։
Ստոլտենբերգը նշեց, որ Ռուսաստանն ավելի շատ ուժեր է տեղակայում իր հարևանությամբ՝ վերև հյուսիսից մինչև Սիրիա ու Լիբիա։
«Մենք նաև տեսնում ենք Ռուսաստանի ավելացված ներկայություն Բելառուսում ու Լեռնային Ղարաբաղում։ Նախարարները կքննարկեն, թե ինչ պետք է արվի՝ պատասխանելու Ռուսաստանի աճող ռազմական գործողություններին և պահպանելու զենքի վերահսկումը»,-հայտարարեց Ստելտենբերգը։
Նախարարները, Ստոլտենբերգի խոսքերով, գնահատելու են նաև ուժերի հավասարակշռության գլոբալ փոփոխությունը՝ կապված Չինաստանի վերելքով։