Անհետ կորածի ծնող. Մեր հարցը ո՞նց է լինելու, կառավարությունը ոչինչ չի անում
Այսօր միաբանության երթի ավարտին՝ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին նամակ հանձնելուց հետո երթի կազմակերպիչներից դերասան Հրանտ Թոխատյանին մոտեցավ մի տղամարդ, որ որդու գտնվելու, ողջ լինել չլինելու մասին ավելի քան 60 օր ոչ մի տեղեկություն չունի։
«Արդեն 64 օր է՝ լուր չունենք։ Գնացել եմ Կարմիր Խաչ, ասում են՝ գնա այնտեղ։ Գնում եմ պաշտպանության նախարարություն, ասում են՝ գնացեք մյուս կողմը։ Գնում եմ՝ նորից ուղարկում են նույն տեղը։ Իմ հարցը ո՞նց է լինելու, չեմ հասկանում։ Կառավարությունը ոչ մի բան չի անում։ Ջաբրայիլում է եղել, հիմա չգիտեմ, կա՞, չկա՞։ Տեղեկություն չեն տալիս»,- ասաց անհետ կորածի ծնողը։
Թոխատյանն ասաց՝ ցավը բոլորինս է, այդ պատճառով են դուրս եկել փողոց, օտար կառավարություններից խնդրում են օգնել, Ադրբեջանին ճնշել, առաջիկայում կգնան նաև Հայաստանի կառավարություն։
Հարակից հրապարակումներ`
- Մտավորականներն այսօր նամակ փոխանցեցին Ֆրանսիայի դեսպանատուն
- Հրանտ Թոխատյան. Այսօր նամակ կհանձնենք Ֆրանսիայի դեսպանատուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան