«Հող ծախող, դավաճան, անիծում ենք քո յոթ պորտով։ Ես ամաչում եմ, ամաչում» (լրացվում է)
19․40
Բերման են ենթարկել երիտասարդներին։Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, ով արդեն 8 օր է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Ակամայից հիշեցի, որ այս երիտասարդների մեծ մասին՝ 2․5 տարի առաջ Կառավարության մեկ այլ շենքից ՝ ԿԳՄՍ նախարարության դիմացից, նրանք կոչ էին անում Արայիկ Հարությունյանին պահել հայագիտական առարկաները, ռազմագիտությունը։ Հիմա այդ պոռոտախոսը այստեղ խորհրդական է աշխատում, իսկ նրան պաշտպանորներն առաջնագիծ էին գնացել սելֆի անելու համար։ Մինչդեռ այս երիտասարդներն առաջին օրվանից առաջնագծում պայքարում էին։
19․20
Կառավարության շենքի մոտ քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիան՝ վանկարկելով «Նիկոլ Դավաճան» ։ Նրանցից մեկը վարչապետին կոչ արեց դուրս գալ և նայել իրենց աչքերի մեջ.
« Հպարտ քաղաքացիներդ այստեղ են Նիկոլ, դուրս արի։ Հույս ունեինք քեզ հետ, որ ամեն ինչ լավ կլինի․․․ Հող ծախող, դավաճան, անիծում ենք քո յոթ պորտով։ Ես ամաչում եմ, ամաչում, ես կլինեմ Սողոմոն Թեյլերյան, ստոր, դուրս արի» ։
19․13
Ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Հանրապետության հրապարակում։ Ոստիկանները շրջապատել են Կառավարության շենքը։
18․50
«Տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել»,-լրագրողներին տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հավելելով, որ ոստիկանությունը փորձում է վախեցել ասելով, որ պատասխանատվության կենթարկեն։
18․38
«Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք»․ Ցուցարարները ազգագրական երգերով քայլերթ են իրականացնում։
18.05
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները փակում են փողոցները։ Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին։
Տեղի ունեցավ բախում՝ ցուցարարների և ոստիկանների միջև։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան