Իրանցի գիտնականի մահվան վայրում հայտնաբերվել են իսրայելական զենքի բեկորներ
Միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի վրա հարձակման վայրում հայտնաբերվել են իսրայելական ծագմամբ զենքի բեկորներ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտնել է Press TV-ն:
Իրանական հեռուստաընկերությունը նշում է, որ սպանության վայրից հայտնաբերված բեկորները ենթադրում են, որ իսրայելական զենք է օգտագործվել իրանցի առաջատար միջուկային գիտնականի սպանության համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդեց Ֆախրիզադայի դեմ մահափորձի մասին, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հետազոտական կենտրոնը՝ Դամովենդ քաղաքի մոտ (Թեհրանի նահանգ): Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ գիտնականը վիրավորվել է և մահացել հիվանդանոցում:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային կառույցների պատասխանատվությունն իրանցի գիտնականի վախկոտ սպանության համար․ Pars Today
- Թեհրանի նահանգում իրանցի միջուկային ֆիզիկոս է սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին