Հասարակություն 15:12 30/11/2020 Արցախ

Կառավարության թերի ծրագրի պատճառով արցախից որոշ բռնագաղթվածներ զրկվում են անգամ 68 հազար դրամի աջակցությունից

Նոյեմբերի 16-ին կառավարության ընդունած որոշմամաբ 68 հազար դրամի սոցիալական աջակցություն պետք է տրամադրվի ադրբեջանաթուրքական երկյակի սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Որոշմամբ նախատեսվում է աջակցություն տրամադրել նաև այն քաղքացիներին, որոնք արդեն Արցախ են վերադարձել:

Կառավարության նոյեմբերի 26-ի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը շտապեց հայտնել, որ 68 հազար դրամի աջակցության ծրագրով արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում:

Նախարարի հայտարարությունից պարզ չեղավ, թե քանի դիմում է մերժվել: panorama.am-ը փորձեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ճշտել մերժված դիմումատուների թիվը, որտեղից հայտնեցին, որ պետք է հարցը գրավոր ներկայացվի:

Պարզվում է իրենց տներից բռնագաղթված շատ արցախցիներ այսօր չեն կարող օգտվել անգամ նման փոքր աջակցությունից, իսկ պատճառը կառավարության ընդունած հերթական թերի որոշումն է:

Որոշման կետերից մեկով ասվում է, որ աջակցություն չի հատկացվում այն քաղաքացիներին, որոնց համար Հայաստանում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած որևէ ժամանակահատվածում: Վերոնշյալ կետի պատճառով բազմաթիվ արցախցիներ զրկվել են այդ փոքր աջակցությունից: Մինչև տարհանվելը վերջիններս աշխատել են տեղում գործունեություն ծավալած հայկական ընկերություններում: Մասնավորապես, տեղահանված շատ բնակիչներ աշխատել են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումների անձնակազմի սննդի ապահովման գործառույթներ իրականացնող հայկական ընկերություններում, և նրանց աշխատավարձերը հաշվարկվել են Հայաստանում: Շահառուների այս խումբը հիմնականում Շահումյանի և Քաշաթաղի բնակիչներից են կազմված, որոնց ճնշող մեծամասնությունը տեղափոխվել է Հայաստան: Նրանք այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանանում են իրենց դիմումների մերժման ծանուցագրերը:

Աջակցությունից նման ձևով զրկվում են հիմնականում ընտանիքի մայրերը և երեխաները, քանի որ միայն մոր դիմումի հաստատման դեպքում երեխաներին կարող է հատկացվել աջակցություն, իսկ արական սեռի ներկայացուցիչները հիմնականում զրկված են այդ հնարավորությունից:

Որոշման մյուս նվաստացուցիչ պայմանն այն է, որ դիմումի հաստատումից հետո էլ 68 հազար դրամից պետք է հանվի սոցիալական ապահովության այլ աջակցության ծրագրերով շահառուին հատկացված գումարների չափերը:  Այսպես, Արցախի Հանրապետության այդ տարածքներում ապրող երեխաներին հատկացվում է 30 հազար դրամ նպաստ: Հետևաբար, դիմումները հաստատվելու դեպքում նրանց աջակցության չափը կազմելու է ընդամենը 38 հազար դրամ:

Որոշման անտրամաբանական սահմանափակումներից մեկն էլ վերաբերում է արական սեռի ներկայացուցիչներին: Ծրագիրը մշակած գերատեսչության որոշմամբ սոցիալական աջակցություն չեն ստանալու 18-ից 58 տարեկան արական սեռի անձինք, բացի 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների: Այս դեպքում հիմնավորմն այն է, որ նրանք աշխատունակ են:

Բայց փաստն այն, որ Արցախից տեղահանված աշխատունակ տղամարդկանց առնվազը 90 տոկոսը կորցրել է աշխատանքը: Այդ տարիքային խմբում կլինեն նաև տղամարդիկ, որոնք միայնակ են մեծացնում երեխաներին, հետևաբար նրա ողջ ընտանիքը զրկվում է այս փոքր աջակցությունից:

Ստացվում է այնպես, որ նույնիսկ նման փոքր աջակցությունն էլ անտրամաբանական սահմանափակումներով չի հասնում բոլոր իրական հասցեատերերին, իսկ կառավարության ընդունած հերթական թերի ծրագիրը լիարժեք չի ծառայում բուն նպատակին, բայց լիովին ապահովում է օրվա իշխանության PR-ը:


Ա. Վարդանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:42
Վահե Հովհաննիսյան. Քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը
«Ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով»,-այսպես է գնահատում Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․ Տեսանյութ Մհեր Սահակյանի մասին
«Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․․․ Այս խոսքերը պատգամավորի կյանքի գլխավոր ուղենիշն էին, որով էլ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները
«Մինչև AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակումը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության հանձնաժողովը չի մեկնաբանի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտը. «Հայաստանը պայքարող տեսակ կորցրեց»
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունն է,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Սպասվում է քամու ուժգնացում
Երևանում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Բաբայան
«Նախարարին այսօրվա ասուլիսի ընթացքում իմ կողմից բարևեք ու խնդրեք կարգի բերել իր կադրերին։ Դա հենց իր պարտականություն է»։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թաքցնելն անիմաստ է. Նարե Գևորգյանը հրապարակել է, թե ինչպես է ընկնում բեմի վրա
Երգչուհի Նարե Գևորգյանն ինթսթագրամիր իր էջում կարճ տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնում համերգի ժամանակ բեմի վրա։ «Այն ինչ տեսավ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Մենք ունենք շատ խնդրահարույց թերություններ, պետությունն իր պարտավորությունները պետք է կատարի. Անահիտ Մանասյանի քարը՝ Սուրեն Պապիկյանի այգում
«Ինքս արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,-կառավարության նիստից հետո լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
13:33
Միրզոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև կարևոր
Հայաստան-ԱՄՆ  հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն  տեղին է, այլև կարևոր՝...
Աղբյուր` Panorama.am
13:06
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները
«ՏԻՄ օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11...
Աղբյուր` Panorama.am
12:53
Արտառոց դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. Կալանավորը վնասազերծվել է
Հունվարի 9-ին «Արմավիր» ՔԿՀ-ում արտառոց դեպք է տեղի ունեցել․ կալանավորը ածելիով վնասվածքներ է հասցրել բանտի ծառայողներից երկուսին։...
Աղբյուր` Panorama.am
12:39
Նաև պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում. ՀՖԿՍՊԻ ռեկտոր նաշանակվեց Տիգրան Սիմոնյանը
«Շատ եմ կարևորում վստահությունը և պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում,  երբ ԲՈւՀ-ը, հանրապետության այլ ԲՈւՀ-երի շարքում...
Աղբյուր` Panorama.am
12:35
ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում։...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ճայթուցիկների անզգույշ կիրառման պատճառով Ամանորի գիշերը «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահաս
Անկախ համալսարանական մասնագետների հորդորների, ցավոք, ճայթուցիկների (պիրոտեխնիկական միջոցների) անզգույշ և անփույթ կիրառման պատճառով Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նախազորակոչային տարիքի տղաների բշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալները կթվայնացվեն
«Կարգավորմամբ զինապարտ քքաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
«Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։ Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:10
Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են
Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը կայանալու է  հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am
11:32
Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ՀՀ-ին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու. Սարգսյան
«Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք»
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի ԱԺ. Հայ պատանդների «դատավարությամբ» ադրբեջանական վարչակազմը փորձում է լեգիտիմացնել gեղաuպանական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Shoonch». բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։...
Աղբյուր` Panorama.am
10:49
Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Սիրտս ցավում է իմ քաղաքի համար. Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հրդեհից
Ռեալթի շոուի աստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսի հրդեհներից։ «Ես սիրում եմ Լոս Անջելեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}